Անցնել բովանդակությանը

ԿՈՆՎԵՆՑԻԱ ԾՆՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ, ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ, ՃԱՆԱՉՄԱՆ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Կոնվենցիաընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Գլուխ I · ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՇՐՋԱՆԱԿԸ

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1. Սույն Կոնվենցիայի նպատակներն են.

ա) որոշել այն Պետությունը, որի մարմինները լիազորված են ձեռնարկելու երեխայի անձի կամ սեփականության պաշտպանությանն ուղղված միջոցներ.

բ) որոշել այն իրավունքը, որը կիրառվելու է այդպիսի մարմինների կողմից` իրենց լիազորություններն իրականացնելու ժամանակ.

գ) որոշել այն իրավունքը, որը կիրառվելու է ծնողական պարտականության նկատմամբ.

դ) ապահովել պաշտպանության նման միջոցների ճանաչումը և իրականացումը բոլոր Պայմանավորվող պետություններում.

ե) հաստատել այնպիսի համագործակցություն Պայմանավորվող պետությունների մարմիների միջև, որը կարող է անհրաժեշտ լինել սույն Կոնվենցիայի նպատակներին հասնելու համար:

2. Սույն Կոնվենցիայի նպատակներով «ծնողական պարտականություն» տերմինը ներառում է ծնողական իրավունքները կամ որևէ համանման իրավահարաբերությունը, որով որոշվում են երեխայի անձի կամ սեփականության նկատմամբ ծնողների, խնամակալների կամ օրինական այլ ներկայացուցիչների իրավունքները, լիազորությունները և պարտականությունները։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։