Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

1. Ծնողական պարտականության օրենքի ուժով վերագրումը կամ դադարեցումը, առանց դատական կամ վարչական մարմինների միջամտության, կառավարվում է երեխայի սովորական բնակության վայրի Պետության իրավունքով։

2. Ծնողական պարտականության վերագրումը կամ դադարեցումը պայմանագրով կամ միակողմանի ակտով, առանց դատական կամ վարչական մարմինների միջամտության, կառավարվում է երեխայի սովորական բնակության վայրի Պետության իրավունքով` այն պահից սկսած, երբ պայմանագիրը կամ միակողմանի ակտն ուժի մեջ է մտնում։

3. Երեխայի սովորական բնակության վայրի Պետության իրավունքի համաձայն գործող ծնողական պարտականությունը գործում է նաև երեխայի սովորական բնակության վայրը մեկ այլ Պետություն փոխելիս։

4. Եթե երեխայի սովորական բնակության վայրը փոխվում է, ապա օրենքի ուժով ծնողական պարտականության վերագրումն այն անձին, որը դեռևս չունի նման պարտականություն, կառավարվում է սովորական բնակության նոր Պետության իրավունքով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։