Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 19

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19

1. Գործարքի վավերականությունը, որը կնքվել է երրորդ կողմի և մեկ այլ անձի միջև, որն իրավասու է հանդես գալու որպես երեխայի օրինական ներկայացուցիչ այն Պետության իրավունքին համապատասխան, որտեղ կնքվել է գործարքը, վիճարկման ենթակա չէ, և երրորդ կողմը չի կարող պատասխանատվություն կրել միայն այն հիմքով, որ մյուս անձը իրավասու չի եղել հանդես գալու որպես երեխայի օրինական ներկայացուցիչ` սույն գլխի դրույթներով նշված իրավունքին համապատասխան, եթե միայն երրորդ կողմը չի իմացել կամ չէր կարող իմանալ, որ ծնողական պարտականությունը կառավարվում է վերջինիս իրավունքով։

2. Նախորդ կետը կիրառվում է միայն այն դեպքերում, եթե գործարքը կնքվել է այն անձանց միջև, որոնք գտնվում են նույն Պետության տարածքում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։