Անցնել բովանդակությանը
Գլուխ I · ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՇՐՋԱՆԱԿԸ

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1-ին հոդվածում նշված միջոցները կարող են կապված լինել, մասնավորապես.

ա) ծնողական պարտականությունը վերագրելու, կատարելու, դադարեցնելու կամ սահմանափակելու, ինչպես նաև այն փոխանցելու հետ.

բ) խնամակալության իրավունքի, ներառյալ` երեխայի անձի նկատմամբ խնամք տանելու իրավունքների, մասնավորապես, երեխայի բնակության վայրը որոշելու իրավունքի, ինչպես նաև տեսակցելու իրավունքի, մասնավորապես, սահմանափակ ժամկետով իր սովորական բնակության վայրից մեկ այլ վայր տեղափոխելու իրավունքների հետ.

գ) խնամակալության, հոգաբարձության և համանման մարմինների հետ.

դ) երեխայի անձի կամ սեփականության հետ գործ ունեցող, երեխային ներկայացնող կամ աջակցող որևէ անձի կամ մարմնի նշանակման և գործառույթների հետ.

ե) խնամատար ընտանիքներում կամ երեխայի խնամքի հատուկ հաստատություններում երեխային տեղավորելու կամ kafala-ի կամ համանման այլ հաստատության կողմից խնամք տրամադրվելու հետ.

զ) երեխայի խնամքին առնչվող հասարակական մարմնի կողմից երեխայի համար պատասխանատվություն կրող որևէ անձի վերահսկման հետ.

է) երեխայի սեփականությունը կառավարելու, պահպանելու կամ տնօրինելու հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։