Գլուխ V · ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հոդված 30
Հոդված 30
1. Կոնվենցիայի նպատակներին հասնելու համար Կենտրոնական մարմինները պետք է համագործակցեն միմյանց հետ և խթանեն համագործակցությունն իրենց Պետությունների իրավասու մարմինների միջև։
2. Նրանք պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն Կոնվենցիայի կիրառման հետ կապված` երեխայի պաշտպանությանն առնչվող` իրենց Պետությունների օրենսդրության և հնարավոր ծառայությունների մասին տեղեկատվություն տրամադրելու համար։