Գլուխ V · ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հոդված 34
Հոդված 34
1. Կոնվենցիայով նախատեսված իրավասու մարմինները պաշտպանության միջոց քննարկելիս, եթե երեխայի վիճակը դա է պահանջում, կարող են հարցում անել որևէ այլ Պայմանավորվող պետության մարմնի, որն ունի երեխայի պաշտպանությանը վերաբերող տեղեկատվություն, այն տրամադրելու խնդրանքով։
2. Պայմանավորվող պետությունը կարող է հայտարարել, որ 1-ին կետում նշված հարցումները իր մարմիններին կփոխանցվեն միայն իր Կենտրոնական մարմնի միջոցով։