Անցնել բովանդակությանը
Գլուխ VI · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 48

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 48

III գլխի համաձայն կիրառելի իրավունքը այն Պետության առնչությամբ որոշելու նպատակով, որը կազմված է երկու և ավելի տարածքային միավորներից, որոնցից յուրաքանչյուրը սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի վերաբերյալ ունի իրավունքի իր սեփական ներքին համակարգը կամ իրավունքի նորմերի համակցությունը, կիրառվում են հետևյալ նորմերը`

ա) եթե տվյալ Պետությունում գործում են նորմեր, որոնք որոշում են, թե որ տարածքային միավորի իրավունքն է կիրառելի, ապա կիրառվում է տվյալ իրավունքը.

բ) նման նորմերի բացակայության դեպքում կիրառվում է համապատասխան տարածքային միավորի իրավունքը, որը նշված է 47-րդ հոդվածում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։