Անցնել բովանդակությանը
Գլուխ VI · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 52

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 52

1. Սույն Կոնվենցիան ազդեցություն չի ունենում որևէ միջազգային փաստաթղթի վրա, որի կողմ են Պայմանավորվող պետությունները, և որը դրույթներ է պարունակում Կոնվենցիայով ղեկավարվող հարցերի մասին, քանի դեռ նման փաստաթղթերի կողմ հանդիսացող Պետությունների կողմից հակառակ հայտարարություն չի արվել։

2. Սույն Կոնվենցիան ազդեցություն չի ունենա մեկ կամ մի քանի Պայմանավորվող պետությունների` նման պայմանագրերի կողմ Պետություններից որևէ մեկում երեխայի սովորական բնակության վայրի հետ կապված պայմանագրեր կնքելու հնարավորության վրա, որոնք պարունակում են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի մասին դրույթներ։

3. Պայմանագրերը, որոնք կնքվում են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարաբերությունների շուրջ մեկ կամ ավելի Պայմանավորվող պետությունների կողմից, մյուս Պայմանավորվող պետությունների հետ նման Պետությունների հարաբերություններում չեն ազդում սույն Կոնվենցիայի դրույթների կիրառման վրա։

4. Վերոհիշյալ կետերը կիրառվում են նաև միասնական իրավական համակարգերի նկատմամբ, որոնք հիմնված են շահագրգիռ Պետությունների միջև տարածաշրջանային կամ այլ բնույթի հատուկ կապի վրա։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։