Գլուխ VI · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 54
Հոդված 54
1. Պայմանավորվող պետության Կենտրոնական մարմնին կամ մեկ այլ մարմնին ուղարկված հաղորդակցությունը պետք է լինի ուղարկող Պետության պաշտոնական լեզվով և ուղեկցվի մյուս Պետության պաշտոնական լեզվով կամ լեզուներից որևէ մեկով թարգմանությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` ֆրանսերենով կամ անգլերենով։
2. Այնուամենայնիվ, Պայմանավորվող պետությունը, 60-րդ հոդվածի համաձայն վերապահում անելով, կարող է մերժել ֆրանսերեն կամ անգլերեն լեզուներից որևէ մեկի օգտագործումը։