Գլուխ II · ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ
Հոդված 6
Հոդված 6
1. Փախստական երեխաների և այն երեխաների համար, որոնք իրենց երկրներում անհանգստությունների պատճառով միջազգայնորեն տեղափոխվել են, 5-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավասությունն ստանում են այն Պայմանավորվող պետության իրավասու մարմինները, որի տարածքում գտնվում են այդ երեխաները իրենց տեղափոխության արդյունքում։
2. Վերոհիշյալ կետի դրույթները կիրառվում են նաև այն երեխաների նկատմամբ, որոնց սովորական բնակության վայրը հաստատված չէ։