Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

1. Երեխային անօրինականորեն դուրս բերելու կամ պահելու դեպքում այն Պայմանավորվող պետության իրավասու մարմինները, որտեղ նախքան իրեն դուրս բերելը կամ պահելը սովորաբար բնակվել է երեխան, պահպանում են իրենց իրավասությունը, քանի դեռ երեխան սովորական բնակություն չի բերել մեկ այլ Պետությունում, և`

ա) յուրաքանչյուր անձ, հաստատություն կամ խնամակալության իրավունք ունեցող այլ մարմին չի զիջել երեխային դուրս հանելու կամ պահելու հարցում, կամ

բ) երեխան տվյալ Պետությունում գտնվում է առնվազն մեկ տարի այն բանից հետո, երբ անձը, հաստատությունը կամ խնամակալության իրավունք ունեցող այլ մարմինը իմացել են կամ պետք է իմանային երեխայի գտնվելու վայրի մասին, և այդ ընթացքում բնակեցվածին վերադարձնելու դեռևս որևէ հարցում քննարկման մեջ չէ, և երեխան բնակեցված է իր նոր միջավայրում։

2. Երեխային դուրս բերելը կամ պահելը համարվում է անօրինական`

ա) եթե դա արվել է անձին, հաստատությանը կամ որևէ այլ մարմնին վերագրված խնամակալության իրավունքների խախտմամբ` միասին կամ առանձին, համաձայն այն Պետության օրենքի, որտեղ սովորաբար բնակվում էր երեխան նախքան դուրս բերելը կամ պահելը, և

բ) եթե դուրս բերելու կամ պահելու ժամանակ այդ իրավունքները` միասին կամ առանձին, փաստացի կատարվել են կամ պետք է կատարվեին միայն դուրս բերելու կամ պահելու համար։

Վերոհիշյալ «ա» ենթակետում նշված խնամակալության իրավունքները կարող են, մասնավորապես, ծագել օրենքի ուժով կամ դատական կամ վարչական որոշման կամ տվյալ Պետության օրենսդրության համապատասխան իրավական ուժ ունեցող համաձայնության արդյունքում։

3. Այնքանով, որքանով 1-ին կետում նշված իրավասու մարմինները պահպանում են իրենց իրավասությունը, այն Պայմանավորվող պետության իրավասու մարմինները, որտեղից դուրս է բերվել երեխան, կամ որտեղ նա պահվում է, կարող են ձեռնարկել միայն 11-րդ հոդվածին համապատասխան այնպիսի անհետաձգելի միջոցներ, որոնք անհրաժեշտ են երեխայի անձի կամ գույքի պաշտպանության համար։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։