Հոդված 9
Հոդված 9
1. Եթե 8-րդ հոդվածի 2-րդ կետում նշված Պայմանավորվող պետության մարմինները գտնում են, որ իրենք ավելի լավ կարող են ապահովել երեխայի լավագույն շահերն առանձին գործում, նրանք կարող են կամ`
- խնդրել երեխայի սովորական բնակության վայրի Պայմանավորվող պետության իրավասու մարմնին անմիջապես, կամ տվյալ Պետության կենտրոնական մարմնի օգնությամբ` իրենց լիազորել` իրականացնելու իրավասություն` ձեռնարկելու համար պաշտպանության այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են համարում, կամ
- կողմերին առաջարկել հարցումը ներկայացնել այն Պայմանավորվող պետության մարմին, որտեղ երեխան սովորաբար բնակվում է։
2. Շահագրգիռ մարմինները կարող են ձեռնարկել կարծիքների փոխանակում։
3. Հարցումը նախաձեռնող մարմինը կարող է իրավասություն իրականացնել երեխայի սովորական բնակության վայրը հանդիսացող Պայմանավորվող պետության մարմնի փոխարեն, եթե միայն վերջինս համաձայնություն է տվել հարցմանը։