Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ, ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ՀԱՄԱԼՐՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ, ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ՕՏԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ

Հոդված 10. Թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանությունն ու անվտանգության ապահովումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանությունն ու անվտանգության ապահովումը

1. Թանգարանային առարկաները և հավաքածուները ենթակա են մշտական պահպանության:

2. Թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանությունն ապահովելու համար թանգարաններում սահմանվում է պայմանակարգ, և պարբերաբար կամ ըստ անհրաժեշտության իրականացվում են թանգարանային առարկաների և հավաքածուների ամրակայում և վերականգնում՝ ամրակայման և վերականգնման միջազգային չափանիշներին համապատասխան:

3. Թանգարանային առարկաների և հավաքածուների ամրակայման և վերականգնման աշխատանքներն իրականացնում է համապատասխան որակավորում ունեցող մասնագետը (վերականգնողը):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։