Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ, ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ՀԱՄԱԼՐՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ, ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ՕՏԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ

Հոդված 12. Թանգարանային առարկաների և հավաքածուների մատչելիության ապահովումը և հանրայնացման (հրապարակման) իրավունքը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Թանգարանային առարկաների և հավաքածուների մատչելիության ապահովումը և հանրայնացման (հրապարակման) իրավունքը

1. Թանգարանային առարկաները և հավաքածուները հասանելի են հանրությանը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2․ Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուում ընդգրկված թանգարանային և մշակութային արժեք ներկայացնող առարկաների վերաբերյալ տեղեկությունները կարող են տրամադրվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի պաշտպանության նպատակով:

3. Թանգարանից օգտվողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են թանգարանի ներքին կանոնակարգով: Թանգարանի ներքին կանոնակարգի օրինակելի ձևը հաստատում է լիազոր պետական մարմինը։

4․ Պետական թանգարանի գույքամատյանը հասանելի է միայն թանգարանի ղեկավարին և գլխավոր ավանդապահին (ֆոնդապահին)։ Բացառիկ դեպքերում գլխավոր մատյանին հասանելիություն թույլատրվում է լիազոր պետական մարմնի կողմից կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա։ Գույքամատյանում գրանցումներ կատարում է միայն թանգարանի գլխավոր ավանդապահը։

5. Թանգարանային առարկաների և հավաքածուների հասանելիությունը կարող է սահմանափակվել`

1) դրանց պահպանվածության ոչ բավարար վիճակի դեպքում.

2) դրանց վերականգնման ընթացքում լինելու դեպքում.

3) որոշակի անվտանգային նկատառումներից ելնելով։

6. Բացառությամբ «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքով նախատեսված դեպքերի, թանգարանային առարկաների և հավաքածուների, թանգարանի շենքերի կամ նրա համալիրի մասերի գծապատկերները, տեսապատկերները, կրկնօրինակները և դրանց վերաբերյալ տեղեկույթը գովազդային նպատակով որպես խորհրդանիշ հուշանվերների կամ այլ ապրանքների արտադրության համար տրամադրելը ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կատարվում է պետական կամ համայնքային թանգարանի դեպքում լիազոր պետական մարմնի համաձայնությամբ, իսկ ոչ պետական թանգարանների դեպքում՝ սեփականատիրոջ կամ գործադիր մարմնի ղեկավարի թույլտվությամբ:

7. Այն թանգարանային շենքերը, որոնք պատմամշակութային հուշարձաններ են, երրորդ անձանց կողմից դրանց ֆոտոպատկերները, տեսապատկերները կամ գծապատկերները գովազդային նպատակով որպես խորհրդանիշ, պիտակ, հուշանվերների և այլ ապրանքների արտադրության համար օգտագործելը կատարվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքով սահմանված կարգով:

8. Թանգարանին հանձնված շենքերում և տարածքներում արգելվում է իրականացնել այնպիսի գործունեություն, որը կարող է վտանգել թանգարանային առարկաները և հավաքածուն կամ հակասում է թանգարանի օգտագործման նպատակներին:

9. Արգելվում է թանգարանների օգտագործումը քաղաքական գործունեության նպատակով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։