Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ, ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ՀԱՄԱԼՐՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ, ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ՕՏԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ

Հոդված 5. Թանգարանի գործունեության նպատակները և գործառույթները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Թանգարանի գործունեության նպատակները և գործառույթները

1. Թանգարանի գործունեության նպատակներն են՝

1) բնության, նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը և փոխանցումը սերունդներին.

2) գիտականորեն համակարգված, հաշվառված թանգարանային առարկաների և հավաքածուների ձևավորումը.

3) ազգային արժեհամակարգի և քաղաքացիական հասարակության ձևավորմանը նպաստելը.

4) հասարակության գեղագիտական ժամանցի և մշակութային կրթության իրավունքի ապահովումը:

2. Թանգարանի գործառույթներն են՝

1) թանգարանային առարկաների և հավաքածուների հավաքումը, համալրումը, հաշվառումը, պահպանությունը և պաշտպանությունը.

2) թանգարանային առարկաների և հավաքածուների դասակարգումը, հետազոտումը, հրատարակումը և թվայնացումը.

3) թանգարանային առարկաների և հավաքածուների հանրայնացումը (ցուցադրումը, հրապարակումը).

4) գիտահետազոտական և կրթամշակութային ծառայությունների մատուցումը.

5) մշակութային, զբոսաշրջային և ժամանցային ծրագրերի իրականացումը.

6) թանգարանագիտության բնագավառում հետազոտությունների իրականացումը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։