Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Հոդված 23. Թանգարանների ոլորտում Կառավարության լիազորությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Թանգարանների ոլորտում Կառավարության լիազորությունները

1. Կառավարությունը`

1) սահմանում է թանգարանների և Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի պահպանության և օգտագործման ոլորտում պետական քաղաքականության իրականացումը.

2) ապահովում է Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի պետական մասի և Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի պահպանությունը, համալրումը և օգտագործումը.

3) հաստատում է թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները.

4) ստեղծում է պետական թանգարաններ, արգելոց-թանգարաններ և թանգարան-ինստիտուտներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։