Գլուխ 7 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 34. ․ Անցումային դրույթներ
Հոդված 34․ Անցումային դրույթներ
1․ Գործող պետական կամ համայնքային թանգարանի՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հավատարմագրումն իրականացվում է պարզեցված կարգով:
2. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող պետական կամ համայնքային թանգարանը Կառավարության սահմանած ժամանակացույցով (բայց ոչ պակաս տարեկան երկու թանգարան) համապատասխանեցվում է հավատարմագրման չափորոշիչներին:
Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2024 թ. մարտի 21
Երևան
ՀՕ-93-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 մարտի 2024 թվական: