Գլուխ 6 · ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 32. Թանգարանային առարկաներին վնաս պատճառելու դեպքում դրանց վերականգնումն ու վնասի հատուցումը
Հոդված 32. Թանգարանային առարկաներին վնաս պատճառելու դեպքում դրանց վերականգնումն ու վնասի հատուցումը
1․ Թանգարանային առարկաներին վնաս պատճառելու դեպքում կամ պահպանության կանոնները խախտելու հետևանքով վնաս պատճառած քաղաքացիները, թանգարանի աշխատակիցները և պաշտոնատար անձինք պարտավոր են վերականգնել դրանց նախկին վիճակը սեփական միջոցների հաշվին, իսկ վերականգնելու անհնարինության դեպքում՝ հատուցել պատճառած վնասները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: