Գլուխ 2 · ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ, ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ՀԱՄԱԼՐՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ, ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ՕՏԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ
Հոդված 9. ․ Պետական կամ համայնքային թանգարանների հավաքածուի համալրման հիմնական եղանակները
Հոդված 9․ Պետական կամ համայնքային թանգարանների հավաքածուի համալրման հիմնական եղանակները
1․ Պետական կամ համայնքային թանգարանների թանգարանային հավաքածուները համալրվում են հետևյալ եղանակներով.
1) Կառավարության կողմից թանգարանին թանգարանային առարկայի ամրացում.
2) թանգարանի կողմից գնում.
3) նվիրատվության ստացում.
4) հնագիտական պեղումներ իրականացնող անձի կամ կազմակերպության հայտնաբերած գտածոների անհատույց ստացում.
5) աճուրդների միջոցով.
6) պետական բյուջեով և օրենքով չարգելված այլ եղանակներով:
2․ Ոչ պետական թանգարանների թանգարանային հավաքածուները համալրում է հիմնադիրը՝ օրենքով չարգելված եղանակներով։