Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ, ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԱՌԱՐԿԱՅԱՑՈՒՑԱԿԸ, ԴՐԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ, ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԿԱԶՄԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 17. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակում փոփոխություն կատարելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակում փոփոխություն կատարելը

1. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմից թանգարանային առարկան հանված է համարվում Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակում այդ մասին նշում կատարելու օրվանից:

2. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի պետական մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակից հանվում է Կառավարության սահմանած կարգով:

3. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի համայնքային մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակից հանվում է տնօրինողի որոշմամբ՝ լիազոր պետական մարմնի դրական եզրակացության հիման վրա։

4. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի ոչ պետական մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակից հանվում է սեփականատիրոջ դիմումի համաձայն:

5. Պետական կամ համայնքային թանգարանների սեփականություն համարվող մշակութային արժեքները և հավաքածուները հինգ տարին մեկ ենթակա են վերագնահատման, որի ընթացակարգը սահմանում է լիազոր պետական մարմինը: Վերագնահատումն իրականացվում է մշակութային, գիտական և գնի որոշման նպատակով:

6. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակում փոփոխություն կատարվում է թանգարանային առարկաների հետազոտման, դրանց պատմական, գիտական, գեղարվեստական կամ այլ մշակութային նշանակությամբ ձեռք բերված փաստերի ճշգրտման, ինչպես նաև դրանց համակողմանի մեկնաբանման բացահայտման նպատակով՝ լիազոր պետական մարմնի թույլտվությամբ՝ հիմքերի և ժամկետի մասին նշում կատարելով գրանցամատյանում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։