Հոդված 15. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմը և դրանում թանգարանների հավաքածուների ընդգրկումը
Հոդված 15. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմը և դրանում թանգարանների հավաքածուների ընդգրկումը
1. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուն կազմված է պետական, համայնքային, հավատարմագրված ոչ պետական թանգարանների և Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում հաշվառված ոչ պետական թանգարանների թանգարանային առարկաներից և հավաքածուներից։
2. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի համայնքային մաս են կազմում այն թանգարանների հիմնական հավաքածուներում ընդգրկված թանգարանային առարկաները և հավաքածուները, որոնք սեփականության իրավունքով պատկանում են համայնքին:
3. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմը, Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի մասին կանոնակարգին համապատասխան, համալրվում է թանգարանների հավաքածուի առարկայացուցակում գրանցվելու պահից:
4. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում ընդգրկված թանգարանի հավաքածուի սեփականատիրոջը լիազոր պետական մարմնի կողմից տրվում է Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում դրա ընդգրկված լինելու մասին վկայական: Վկայականի ձևը սահմանում է լիազոր պետական մարմինը։
5․ Ոչ պետական թանգարանային առարկաների ընդգրկումը Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմում իրականացվում է կամավոր սկզբունքով։ Ոչ պետական թանգարանի հավատարմագրման դեպքում թանգարանային առարկաների ընդգրկումը Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմում պարտադիր է։