Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ, ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԱՌԱՐԿԱՅԱՑՈՒՑԱԿԸ, ԴՐԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ, ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԿԱԶՄԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 18. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկված թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանությունը և ժամանակավոր արտահանումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկված թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանությունը և ժամանակավոր արտահանումը

1. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկված թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանությունն ապահովում է Կառավարությունը։

2. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկված թանգարանային առարկաները և հավաքածուները կարող են ժամանակավոր արտահանվել առավելագույնը մեկ տարի ժամկետով։

3․ Թանգարանային առարկաների ժամանակավոր արտահանումն իրականացվում է «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքով և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։