Հոդված 4. Թանգարանների տեսակները
Հոդված 4. Թանգարանների տեսակները
1. Թանգարանները կարող են լինել պետական, ոչ պետական ու համայնքային և ունենալ օրենքով չարգելված ցանկացած ոչ առևտրային կազմակերպաիրավական ձև։
2. Թանգարանի գործունեության և թանգարանային առարկաների ու հավաքածուի բնույթով պայմանավորված՝ թանգարանները լինում են`
1) պատմության թանգարաններ. հավաքածուն ներառում է երկրի, ազգի, ժողովրդի, մարզի որևէ պատմական ժամանակաշրջանին կամ իրադարձությանը վերաբերող թանգարանային առարկաներ ու հավաքածուներ. դասակարգվում են հնագիտական, ազգագրական, երկրագիտական, գրականության և ճարտարապետության թանգարանների.
2) արվեստի թանգարաններ. հավաքածուն ներառում է համաշխարհային և ազգային կերպարվեստի նմուշներ. դասակարգվում են պատկերասրահ, ժամանակակից արվեստի, դեկորատիվ-կիրառական արվեստի, ժողովրդական արվեստի, լուսանկարչական արվեստի թանգարանների.
3) բնագիտական թանգարաններ. հավաքածուն ներառում է երկրաբանական, բուսական և կենդանական աշխարհի նմուշներ, հնէաբանական գտածոներ, տեխնիկայի առաջընթացը ներկայացնող առարկաներ և այլ վավերագրեր. դասակարգվում են բնության, երկրաբանության, բժշկության, տիեզերքի, կապի, տեխնիկայի թանգարանների.
4) հուշային թանգարաններ. հավաքածուն ներառում է մեկ կամ մի քանի անձանց նվիրված թանգարանային առարկաներ և հավաքածուներ.
5) արգելոց-թանգարաններ. հուշարձանախմբի հենքի վրա ստեղծված բացօթյա թանգարան՝ նրա պատմական, գիտական, գեղարվեստական արժեք ունեցող մշակութային ժառանգության ամբողջական պահպանության և հանրահռչակման նպատակով.
6) թանգարան-ինստիտուտներ. գիտահետազոտական գործունեությանը զուգահեռ իրականացնում են թանգարանային գործառույթներ, ունեն թանգարանին բնորոշ հավաքածու․
7) կազմակերպության պատմությանը և գործունեությանը նվիրված թանգարաններ։
3․ Թանգարանների դասակարգումն ըստ հավաքածուի բնույթի կատարվում է թանգարանային ոլորտում Կառավարության լիազորած պետական մարմնին (այսուհետ՝ լիազոր պետական մարմին) կից գործող թանգարանային խորհրդի եզրակացության հիման վրա` լիազոր պետական մարմնի սահմանած կարգով: