Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Հոդված 28. ․ Թանգարանի աշխատողի իրավունքները և պարտականությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28․ Թանգարանի աշխատողի իրավունքները և պարտականությունները

1. Թանգարանի աշխատողն իրավունք ունի՝

1) իրականացնելու օրենքով սահմանված կարգով, կրթությանը, որակավորմանը և մասնագիտացմանը համապատասխան, իր իրավասությունների շրջանակներում թանգարանների բնագավառում մասնագիտական գործունեություն.

2) մասնակցելու օրենքով սահմանված կարգով շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին.

3) պաշտպանելու օրենքով սահմանված կարգով իր մասնագիտական համբավը, պատիվը և արժանապատվությունը.

4) աշխատանքին համարժեք վարձատրության՝ առանց որևէ խտրականության.

5) օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սոցիալական ապահովության այլ իրավունքներից և երաշխիքներից.

6) օգտվելու օրենքով սահմանված այլ իրավունքներից:

2. Թանգարանի աշխատողի պարտականություններն են՝

1) իր մասնագիտական գործունեությունն իրականացնել լիազոր պետական մարմնի հաստատած մասնագիտական բնութագրին համապատասխան.

2) գործունեության ընթացակարգով կատարել սահմանված պահանջները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում.

3) պահպանել Հայաստանի Հանրապետության թանգարանի աշխատողի վարքագծի կանոնակարգի պահանջները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։