Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ, ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԱՌԱՐԿԱՅԱՑՈՒՑԱԿԸ, ԴՐԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ, ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԿԱԶՄԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 14. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուն՝ որպես Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուն՝ որպես Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս

1. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուն Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության բաղկացուցիչ և անբաժանելի մասն է:

2. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակը (ռեեստրը) վարում է լիազոր պետական մարմինը:

3. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի մասին կանոնակարգը և Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում թանգարանային առարկաները և հավաքածուներն ընդգրկելու և դրանից հանելու կարգը հաստատում է լիազոր պետական մարմինը:

4. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի պետական մասում ընդգրկված, պետական թանգարանների հավաքածուներում ընդգրկված և համայնքներին հանձնված թանգարանային առարկաները, հավաքածուները համարվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը, որի կառավարումն իրականացնում է լիազոր պետական մարմինը:

5. Պետական կամ համայնքային թանգարանների վերակազմակերպումից և գործունեության դադարեցումից հետո Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում ընդգրկված թանգարանային առարկաները և հավաքածուները մնում են Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում: Վերակազմակերպված և գործունեությունը դադարեցված թանգարանների թանգարանային առարկաների հետագա տնօրինման և պահպանության կարգը սահմանում է Կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։