Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ, ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ՀԱՄԱԼՐՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ, ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ՕՏԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ

Հոդված 13. Թանգարանային առարկաների և հավաքածուների օտարումը, նվիրատվությունը, հաշվառումից հանելը և փոխանակումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Թանգարանային առարկաների և հավաքածուների օտարումը, նվիրատվությունը, հաշվառումից հանելը և փոխանակումը

1. Պետական կամ համայնքի uեփականություն համարվող թանգարանային առարկան կամ հավաքածուն օտարման ենթակա չէ: Արգելվում է Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում ընդգրկված թանգարանային առարկաների կամ դրանց առանձին մասերի (պատկանելիքների) օտարումը կամ օգտագործումը որպես պարտավորությունների կատարման ապահովման միջոց, պարտքը մարելու միջոց կամ գրավի առարկա: Դրանց օտարման վերաբերյալ չեն կարող կնքվել գործարքներ:

2․ Արգելվում է պետական սեփականություն համարվող և թանգարանային հավաքածուներում հաշվառված թանգարանային առարկաների նվիրատվությունը։

3. Պետական կամ համայնքի uեփականություն համարվող թանգարանային առարկաների փոխանակումը թույլատրվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում, եթե, համաձայն մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննության եզրակացության, փոխանակվող առարկան համարժեք է թանգարանային այլ առարկայի։ Փորձագիտական եզրակացությունը տրամադրվում է համապատասխան գործունեություն իրականացնող հավատարմագրված կազմակերպությանը։

4․ Պետական թանգարանի թանգարանային առարկայի փոխանակումն իրականացվում է լիազոր պետական մարմնի ներկայացմամբ` Կառավարության որոշմամբ, իսկ համայնքային թանգարանի թանգարանային առարկայի փոխանակումը` համայնքի ավագանու որոշմամբ՝ համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ լիազոր պետական մարմնի փորձագիտական դրական եզրակացության հիման վրա։

5. Պետական կամ համայնքի uեփականություն համարվող թանգարանային առարկան կամ հավաքածուն թանգարանի հավաքածուի հաշվառումից կարող է հանվել`

1) թանգարանային առարկայի կամ հավաքածուի ոչնչացման (քայքայման) դեպքում` մշակութաբանական և արվեստաբանական անկախ փորձաքննության եզրակացության հիման վրա (բացառությամբ բնագիտական թանգարանների).

2) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով.

3) թանգարանային առարկայի կամ հավաքածուի փոխանակման և մեկ այլ թանգարանի փոխանցման դեպքում.

4) երբ այն այլևս գոյություն չունի կամ կորցրել է իր մշակութային և գիտական արժեքը:

6. Պետական սեփականություն համարվող թանգարանային առարկան կամ հավաքածուն (բացառությամբ բնագիտական թանգարանների) հաշվառումից հանվում է լիազոր պետական մարմնի ներկայացմամբ` Կառավարության որոշմամբ, իսկ համայնքային թանգարանի թանգարանային առարկան՝ համայնքի ավագանու որոշմամբ՝ համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ լիազոր պետական մարմնի դրական եզրակացության հիման վրա:

7. Պետական կամ համայնքային uեփականություն համարվող թանգարանային հավաքածուներից կորած (գտնվելու վայրը անհայտ) առարկաները չեն հանվում հաշվառումից և մնում են հաշվառված:

8. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում ընդգրկված հավատարմագրված ոչ պետական թանգարանի կամ Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում հաշվառված հավաքածու ունեցող ոչ պետական թանգարանի թանգարանային առարկաները և հավաքածուները (ամբողջական կամ առանձին) կարող են հանվել հաշվառումից սեփականատիրոջ կամ հիմնադրի որոշմամբ` այդ մասին նախապես գրավոր տեղեկացնելով լիազոր պետական մարմնին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։