Գլուխ 2 · ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ, ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ՀԱՄԱԼՐՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ, ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ՕՏԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ
Հոդված 8. Թանգարանի հավաքածուի ձևավորումը և համալրումը
Հոդված 8. Թանգարանի հավաքածուի ձևավորումը և համալրումը
1. Թանգարանի հավաքածուն ձևավորվում է մեկ կամ մի քանի թեմայի (կամ գաղափարի) շուրջ` ըստ անհրաժեշտության համալրվող թանգարանային առարկաների և հավաքածուների հիման վրա:
2. Պետական թանգարանի հավաքածուն համալրվում է օրենքով չարգելված միջոցներով՝ թանգարանի նպատակներին և համալրման ռազմավարությանը համապատասխան, որը հաստատում է լիազոր պետական մարմինը, եթե այդ լիազորությունը թանգարանի կանոնադրությամբ վերապահված չէ այլ մարմնի:
3. Պետական և համայնքային թանգարանի ղեկավարն իր հավաքածուների համալրման գործընթացը կազմակերպելու նպատակով ստեղծում է ֆոնդային-գնահատող հանձնաժողով, որի ձևավորման և գործունեության կարգը հաստատում է լիազոր պետական մարմինը: