Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ, ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԱՌԱՐԿԱՅԱՑՈՒՑԱԿԸ, ԴՐԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ, ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԿԱԶՄԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 19. Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմը

1. Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկվում են պետական կամ համայնքային, հավատարմագրված ոչ պետական թանգարանների և Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում հաշվառված՝ հավաքածու ունեցող ոչ պետական թանգարանների բացառիկ արժեք ունեցող թանգարանային առարկաները և հավաքածուները՝ համաձայն դրանց ընտրության չափորոշիչների: Թանգարանների հավաքածուներից թանգարանային առարկաները և հավաքածուները Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը հաստատում է Կառավարությունը:

2. Ոչ պետական թանգարանների սեփականություն համարվող բացառիկ արժեք ունեցող առարկաները և հավաքածուները Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկվում են սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ՝ սահմանելով, որ առարկայի օտարման դեպքում Հայաստանի Հանրապետությունն ունի գնման նախապատվություն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։