Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 3. Թանգարանների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
Հոդված 3. Թանգարանների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
1. Թանգարանների և Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ, «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Հիմնադրամների մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքներով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: