Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Հոդված 27. Թանգարանների խորհրդի լիազորությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27. Թանգարանների խորհրդի լիազորությունները

1. Թանգարանների խորհուրդը հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին է, որի նպատակն է թանգարանային գործունեության կազմակերպման հիմնարար հարցերի քննարկումը։

2. Թանգարանների խորհուրդը կազմված է 15 անդամից։ Խորհուրդը բաղկացած է լիազոր պետական մարմնի հինգ, զբոսաշրջության բնագավառի լիազոր պետական մարմնի, տարածքային կառավարման բնագավառի լիազոր պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի մեկական ներկայացուցչից, ինչպես նաև կարող են ռոտացիոն կարգով ընդգրկվել թանգարանների (անկախ ենթակայությունից և սեփականության ձևից), մշակութային հասարակական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչ, գիտնականներ, մասնագետներ: Ի պաշտոնե խորհրդի նախագահն է լիազոր պետական մարմնի ղեկավարը։

3. Թանգարանների խորհուրդը բնագավառի լիազոր պետական մարմին առաջարկություններ է ներկայացնում թանգարանների գործունեության և գործունեությանը նպաստող պետական ռազմավարության մշակման, թանգարանային քաղաքականության, գիտական ծրագրերի վերաբերյալ:

4. Թանգարանների խորհրդի աշխատակարգը և անհատական կազմը հաստատում է լիազոր պետական մարմինը երեք տարի ժամկետով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։