Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ, ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԱՌԱՐԿԱՅԱՑՈՒՑԱԿԸ, ԴՐԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ, ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԿԱԶՄԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 15. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմը և դրանում թանգարանների հավաքածուների ընդգրկումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմը և դրանում թանգարանների հավաքածուների ընդգրկումը

1. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուն կազմված է պետական, համայնքային, հավատարմագրված ոչ պետական թանգարանների և Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում հաշվառված ոչ պետական թանգարանների թանգարանային առարկաներից և հավաքածուներից։

2. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի համայնքային մաս են կազմում այն թանգարանների հիմնական հավաքածուներում ընդգրկված թանգարանային առարկաները և հավաքածուները, որոնք սեփականության իրավունքով պատկանում են համայնքին:

3. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմը, Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի մասին կանոնակարգին համապատասխան, համալրվում է թանգարանների հավաքածուի առարկայացուցակում գրանցվելու պահից:

4. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում ընդգրկված թանգարանի հավաքածուի սեփականատիրոջը լիազոր պետական մարմնի կողմից տրվում է Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում դրա ընդգրկված լինելու մասին վկայական: Վկայականի ձևը սահմանում է լիազոր պետական մարմինը։

5․ Ոչ պետական թանգարանային առարկաների ընդգրկումը Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմում իրականացվում է կամավոր սկզբունքով։ Ոչ պետական թանգարանի հավատարմագրման դեպքում թանգարանային առարկաների ընդգրկումը Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմում պարտադիր է։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։