Հոդված 21. ․ Թանգարանային կրթությունը
Հոդված 21․ Թանգարանային կրթությունը
1․ Թանգարանային կրթությունը թանգարանի մշակութային ներուժի և այցելուի ինտելեկտուալ-զգայական հաղորդակցումն է որպես ոչ ֆորմալ կրթական փորձառություն։
2․ Թանգարանային կրթությունը սահմանում է հետազոտահենք ուղղվածություն ունեցող թանգարանային բովանդակություն, գիտելիքների և հմտությունների ծավալ, որոնց հաղորդակից են լինում այցելուն և (կամ) այցելուների խումբը տեսական և գործնական տարբեր մեթոդների և աշխատաձևերի միջոցով:
3․ Թանգարաններում իրականացվող կրթական ծրագիրը կարող է իրականացվել ֆիզիկական տարածքում և (կամ) առցանց:
4․ Թանգարանային կրթական ծրագիրը կարող է բաղկացուցիչ մաս կազմել հանրակրթական և մասնագիտական ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի:
5. Թանգարանը հաստատում է իր կրթական հայեցակարգը և գործընթացը համակարգող պատասխանատուին (անձ, աշխատակազմ)։