Գլուխ 5 · ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 30. Թանգարանների ֆինանսավորումը
Հոդված 30. Թանգարանների ֆինանսավորումը
1. Պետական թանգարանների ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
2. Համայնքային թանգարանների ֆինանսավորումն իրականացվում է համայնքի բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
3. Ոչ պետական թանգարանները ֆինանսավորվում են հիմնադրի կողմից և օրենքով չարգելված այլ միջոցներից։