Հոդված 6. ․ Թանգարանի հավատարմագրման չափորոշիչները
Հոդված 6․ Թանգարանի հավատարմագրման չափորոշիչները
1․ Թանգարանը կամ թանգարանի կարգավիճակ ստանալու ցանկություն ունեցող ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ (այսուհետ՝ հավակնորդ), անկախ հիմնադրից և կազմակերպաիրավական ձևից, կարող է հավատարմագրվել։ Թանգարանի հավատարմագրումն իրականացնում է լիազոր պետական մարմինը՝ մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա։
2․ Հավատարմագրումն իրականացվում է հետևյալ չափորոշիչների առկայության դեպքերում.
1) հավակնորդը տիրապետում է թանգարանին բնորոշ հավաքածուների և իրականացնում է առկա հավաքածուների ուսումնասիրություն, հաշվառում, պահպանություն, համալրում և հանրայնացում՝ ըստ լիազոր պետական մարմնի հաստատած պայմանակարգերի.
2) հավակնորդը տնօրինում է թանգարանի գործունեության իրականացման համար անհրաժեշտ տարածքների, թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանման և ցուցադրման պահանջներին համապատասխան նյութատեխնիկական բազայի, ապահովված է թանգարանային առարկաների ջերմախոնավային ռեժիմով և անվտանգության միջոցներով, թանգարանային տարածքների և ցուցասրահների հասանելիությամբ և խելամիտ հարմարեցմամբ.
3) հավակնորդն ունի լիազոր պետական մարմնի սահմանած՝ թանգարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշներին համապատասխան որակավորված աշխատակազմ.
4) հավակնորդը տիրապետում է թանգարանի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներին կամ դրանց մուտքերի աղբյուրին։
3․ Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված չափանիշների առկայության դեպքում տրվում է հավատարմագրված թանգարանի կարգավիճակ՝ 10 տարի ժամկետով վերահավատարմագրման հնարավորությամբ։
4. Հավատարմագրված ոչ պետական թանգարանների նկատմամբ լիազոր պետական մարմինն իրականացնում է մշտադիտարկում: