Հոդված 7. Թանգարանային առարկաների և հավաքածուների հաշվառումը
Հոդված 7. Թանգարանային առարկաների և հավաքածուների հաշվառումը
1. Թանգարանի կողմից թանգարանային առարկաները և հավաքածուները ենթակա են հաշվառման: Դրանց հաշվառման կարգը հաստատում է լիազոր պետական մարմինը:
2. Պետական կամ համայնքային թանգարանի հավաքածուում հաշվառված պետական կամ համայնքային սեփականություն համարվող թանգարանային առարկաները և հավաքածուները հիմնադիրն ամրացնում է թանգարանին որոշակի ժամկետով կամ անժամկետ` անհատույց օգտագործման իրավունքով:
3. Պետական կամ համայնքային թանգարանի գործունեության դադարեցման դեպքում թանգարանի հաշվառած թանգարանային առարկաներն ու հավաքածուները հիմնադիրը ամրացնում է այլ պետական կամ համայնքային թանգարանի:
4. Պետական թանգարանի հաշվառած թանգարանային հավաքածուները բաժանման (մասնատման) ենթակա չեն:
5. Հավատարմագրված ոչ պետական թանգարանի կամ Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում հաշվառված հավաքածու ունեցող ոչ պետական թանգարանի գործունեության դադարեցման դեպքում թանգարանային առարկաներն ու հավաքածուները տնօրինում է հիմնադիրը՝ այդ մասին տեղեկացնելով լիազոր պետական մարմնին։