Հոդված 11. Իմունականխարգելման ենթակա անձանց իրավունքները
Հոդված 11. Իմունականխարգելման ենթակա անձանց իրավունքները
1. Իմունականխարգելման ենթակա անձինք իրավունք ունեն՝
1) ստանալու հավաստի և լիարժեք տեղեկատվություն (ներառյալ իրենց օրինական ներկայացուցիչների միջոցով) պատվաստումների, բացարձակ հակացուցումների, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի և հիվանդությունների հնարավոր ռիսկերի վերաբերյալ՝ համաձայն հանրային առողջապահական նորմատիվների.
2) Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ստանալու կանխարգելիչ պատվաստումների վկայական կամ պատվաստման և կանխարգելման միջազգային վկայական (ներառյալ նրանց օրինական ներկայացուցիչների միջոցով).
3) պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի ժամանակ ստանալու պետության երաշխավորած անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
4) սահմանված կարգով գրավոր հրաժարվելու պատվաստումից (ներառյալ իրենց օրինական ներկայացուցիչների միջոցով)՝ համաձայն հանրային առողջապահական նորմատիվների, բացառությամբ համաճարակաբանական ցուցումով իրականացվողների.
5) կամավոր և վճարովի հիմունքներով ստանալու պատվաստումների ազգային օրացույցում չընդգրկված պատվաստումներ: