Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՎՐԱ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ (ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԻԳԻԵՆԱՆ)

Հոդված 37. Բնակչության սնուցման խանգարումների և սննդային գործոնով պայմանավորված հիվանդությունների կանխարգելմանը ներկայացվող պահանջները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 37. Բնակչության սնուցման խանգարումների և սննդային գործոնով պայմանավորված հիվանդությունների կանխարգելմանը ներկայացվող պահանջները

1. Բնակչության սնուցման բոլոր անհրաժեշտ բաղադրիչները, բավարար պարունակությամբ առողջ, համակշիռ և լիարժեք սնուցումը պետք է համապատասխանեն հանրային առողջապահական նորմատիվներին:

2. Հայաստանի Հանրապետությունում առողջապահական, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, զինված ուժերում, այլ զորքերում, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում պահպանվում են Կառավարության հաստատած սնուցման ֆիզիոլոգիական նորմերը:

3. Լիազոր մարմինը (այդ թվում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող իր ենթակայության պետական կազմակերպությունների միջոցով) կարող է իրականացնել սննդամթերքի օգտագործման հետ կապված՝ մարդու առողջության վրա վնասակար ազդեցության ռիսկի գնահատում, մշակել առաջարկություններ և դրանք ներկայացնել իրավասու մարմիններ:

4. Բնակչության սնուցման բոլոր անհրաժեշտ բաղադրիչների, բավարար պարունակությամբ առողջ, համակշիռ և լիարժեք սնուցման ապահովման, միկրոտարրերի անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունների կանխարգելման և համաճարակաբանական դիտարկման գործընթացն իրականացվում է սույն օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

5. Սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների ի հայտ գալու դեպքում դրանց առաջացման, ինչպես նաև տարածման պատճառների ու պայմանների հայտնաբերումը, նմուշառման և լաբորատոր հետազոտությունների իրականացումը, սննդային գործոնով պայմանավորված հիվանդությունների կանխարգելման նպատակով կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը, սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողություն իրականացնող մարմիններ առաջարկությունների ներկայացումը իրականացնում է Լիազոր մարմինը (այդ թվում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող իր ենթակայության պետական կազմակերպությունների միջոցով)` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։