Գլուխ 5 · ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 19. Կարանտինային գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմ սահմանելը
Հոդված 19. Կարանտինային գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմ սահմանելը
1. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ մուտքի և ելքի հատուկ ռեժիմ սահմանված լինելու դեպքում հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար կարող են տեղադրվել հատուկ անցակետեր և բժշկական զննության իրականացման կետեր:
2. Հատուկ անցակետերում և բժշկական զննության կետերում անվտանգության և ռեժիմի պահպանությունն ապահովում է Ոստիկանությունը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված անվտանգության և ռեժիմի պահպանությանը կարող են ներգրավվել նաև Լիազոր մարմնի ներկայացուցիչները, Տեսչական մարմինը, տեղական ինքնակառավարման մարմինները, Ազգային անվտանգության ծառայությունը և արտակարգ իրավիճակների բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը: