Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՄԱՃԱՐԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 27. Արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում կիրառվող միջոցառումները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27. Արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում կիրառվող միջոցառումները

1. Արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին (այսուհետ սույն գլխում՝ կարանտին) սահմանելու դեպքում կարող են կիրառվել հետևյալ միջոցառումները.

1) սույն օրենքով սահմանված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ՝ սույն գլխով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ.

2) հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ.

3) իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում.

4) ապրանքների փոխադրման սահմանափակումներ.

5) ուսումնական հաստատությունների գործունեության սահմանափակումներ.

6) սահմանափակումներ հանրային իշխանության մարմիններում և այլ հաստատություններում:

2. Սույն հոդվածով սահմանված միջոցառումները կիրառվում են բացառապես կարանտին սահմանելու հիմք հանդիսացած հանգամանքները վերացնելու, հանրության (մարդու) առողջությունը պահպանելու նպատակով և պետք է համաչափ լինեն այդ նպատակին: Կարանտինի պայմաններում հանրային իշխանության մարմինների գործողությունները պետք է համարժեք լինեն կարանտին սահմանելու հիմք հանդիսացած հանգամանքներով պայմանավորված իրավիճակին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։