Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 18. Կարանտին սահմանելու դեպքում կիրառվող սահմանափակող միջոցառումները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Կարանտին սահմանելու դեպքում կիրառվող սահմանափակող միջոցառումները

1. Կարանտին սահմանելու դեպքում, ի թիվս սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում նշված միջոցառումների, կարող են կիրառվել հետևյալ սահմանափակող միջոցառումները.

1) կարանտինային գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում.

2) «Պետական սահմանի մասին» օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված՝ պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում.

3) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներ և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ.

4) մեկուսացում կամ օբսերվացիա:

2. Սույն հոդվածով սահմանված միջոցառումները կիրառվում են վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու, դրանց հետևանքները վերացնելու, հանրության (մարդու) առողջությունը պահպանելու նպատակներով և պետք է համաչափ լինեն այդ նպատակներին: Կարանտին սահմանելու դեպքում հանրային իշխանության մարմինների գործողությունները պետք է համարժեք լինեն կարանտին սահմանելու հիմք հանդիսացած հանգամանքներով պայմանավորված իրավիճակին:

3. Արտակարգ իրավիճակ առաջացնող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում բնակչության պաշտպանությունը, կիրառվող այլ միջոցառումների ցանկը, այդ միջոցառումների կազմակերպման և իրականացման կարգն ու առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 6-րդ գլխով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։