Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Հոդված 9. Ֆիզիկական անձանց իրավունքներն ու պարտականությունները, անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց պարտականությունները հանրային առողջապահության ոլորտում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Ֆիզիկական անձանց իրավունքներն ու պարտականությունները, անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց պարտականությունները հանրային առողջապահության ոլորտում

1. Ֆիզիկական անձինք հանրային առողջապահության ոլորտում իրավունք ունեն ունենալու իրենց և իրենց սերունդների կենսունակության ու առողջության համար բարենպաստ պայմաններ:

2. Ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը հանրային առողջապահության ոլորտում պարտավոր են`

1) կատարել հանրային առողջության ապահովման մասին օրենսդրության պահանջները.

2) մասնակցել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը՝ միաժամանակ չխոչընդոտելով Լիազոր մարմնի, այդ թվում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող իր ենթակայության պետական կազմակերպությունների կողմից սույն օրենքի 7-րդ և 14-րդ հոդվածներով սահմանված գործառույթների իրականացումը:

3. Անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք, իրենց կողմից իրականացվող գործունեության առանձնահատկություններին համապատասխան, հանրային առողջապահության ոլորտում պարտավոր են`

1) մշակել ու իրականացնել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ շրջակա միջավայրի աղտոտման վերացման և կանխման, բնակչության կենցաղի, աշխատանքի, կրթության և հանգստի պայմանների բարելավման, ինչպես նաև հիվանդությունների առաջացման և տարածման կանխարգելման ուղղությամբ.

2) պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններին իրազեկել վթարային իրավիճակների, արտադրության ընդհատման, տեխնոլոգիական գործընթացների խախտումների մասին, որոնք կարող են ուղղակի և անուղղակի (շրջակա միջավայրի գործոնների միջոցով) բացասական հետևանք ունենալ հանրության (մարդու) առողջության համար.

3) իրականացնել աշխատողների իրազեկում, նրանց շրջանում բժշկական ու հանրային առողջապահական գիտելիքների տարածում և առողջ ապրելակերպի քարոզչություն՝ հանրային առողջապահական նորմատիվներին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։