Գլուխ 5 · ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 22. Կարանտինի ժամանակ կիրառվող սահմանափակող միջոցառումների կիրառումն ապահովելու նպատակով անձանց տվյալների փոխանցումը
Հոդված 22. Կարանտինի ժամանակ կիրառվող սահմանափակող միջոցառումների կիրառումն ապահովելու նպատակով անձանց տվյալների փոխանցումը
1. Կարանտինի ժամանակ կիրառվող սահմանափակող միջոցառումների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով իրավունքների սահմանափակման ենթակա անձանց՝ կարանտին սահմանելու համար հիմք հանդիսացող վարակիչ հիվանդության վերաբերյալ տվյալները էլեկտրոնային առողջապահության համակարգի միասնական օպերատորը փոխանցում է Տեսչական մարմնին կամ Ոստիկանությանը: