Գլուխ 7 · ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՎՐԱ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ (ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԻԳԻԵՆԱՆ)
Հոդված 43. Դիահերձմանը, դիակների պահպանմանը, տեղափոխմանը, հուղարկավորությանը, վերահուղարկավորմանը, վրահուղարկավորմանը ներկայացվող հանրային առողջապահության ապահովման պահանջները
Հոդված 43. Դիահերձմանը, դիակների պահպանմանը, տեղափոխմանը, հուղարկավորությանը, վերահուղարկավորմանը, վրահուղարկավորմանը ներկայացվող հանրային առողջապահության ապահովման պահանջները
1. Հուղարկավորությունը, վերահուղարկավորումը, վրահուղարկավորումը կամ դիակիզումը, ինչպես նաև մահացածների մարմինների (դիակների, աճյունների) ախտաբանաանատոմիական դիահերձումը, պահպանումը, տեղափոխումը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ներառյալ հանրային առողջապահական նորմատիվների պահանջներին: