Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործառույթները հանրային առողջապահության բնագավառում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործառույթները հանրային առողջապահության բնագավառում

1. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) իր իրավասության շրջանակներում իրականացնում է`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային առողջության ապահովման մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների նկատմամբ վերահսկողություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) տնտեսավարող սուբյեկտների իրազեկման ապահովում՝ «Տեսչական մարմինների մասին» օրենքով սահմանված կարգով.

3) օրենքով սահմանված դեպքերում և կարգով պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի նկատմամբ համապատասխան միջոցների (այդ թվում՝ պատասխանատվության) կիրառում.

4) օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։