Հոդված 33. Սահմանափակումները հանրային իշխանության մարմիններում և այլ հաստատություններում
Հոդված 33. Սահմանափակումները հանրային իշխանության մարմիններում և այլ հաստատություններում
1. Կարանտինի պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում որպես սահմանափակում կարող է կիրառվել համապատասխան մարմնի աշխատանքների կազմակերպման, գործառույթների իրականացման ձևերի և եղանակների ժամանակավոր փոփոխություն՝ կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված կարգին համապատասխան: Սույն մասով սահմանված սահմանափակումները կիրառվում են՝
1) պետական կառավարման համակարգի մարմիններում՝ կարանտին սահմանելու մասին որոշմամբ.
2) տեղական ինքնակառավարման մարմիններում՝ համայնքի ղեկավարի որոշմամբ.
3) այլ մարմիններում՝ համապատասխան մարմնի ղեկավարի որոշմամբ:
2. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ նախատեսված լինելու դեպքում կարող են կիրառվել այլ հաստատությունների գործունեության սահմանափակումներ՝ համապատասխան հաստատության ղեկավարի որոշմամբ: Այդ հաստատությունների և կիրառվող սահմանափակումների ցանկը սահմանվում է կարանտին սահմանելու մասին որոշմամբ: