Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՎՐԱ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ (ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԻԳԻԵՆԱՆ)

Հոդված 40. Բնակավայրերի հատակագծման և կառուցապատման, բնակելի, հասարակական և արտադրական շենքերի, շինությունների, կառույցների պահպանման ու շահագործման բնագավառում հանրային առողջության ապահովման պահանջները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 40. Բնակավայրերի հատակագծման և կառուցապատման, բնակելի, հասարակական և արտադրական շենքերի, շինությունների, կառույցների պահպանման ու շահագործման բնագավառում հանրային առողջության ապահովման պահանջները

1. Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարության, վերակառուցման և կառուցապատման նախագծային և նորմատիվային փաստաթղթերը Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով ենթակա են համաձայնեցման Լիազոր մարմնի հետ:

2. Պետական կառավարման համակարգի, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, միջազգային կազմակերպությունների կողմից բնակելի, հասարակական և արտադրական շենքերի, շինությունների, կառույցների նախագծման, շահագործման ընթացքում պետք է պահպանվեն շրջակա միջավայրի գործոններին (ներառյալ ֆիզիկական գործոններին՝ աղմուկի, վիբրացիայի (թրթռման), ինֆրաձայնի և ուլտրաձայնի մակարդակին, ուլտրամանուշակագույն, տեսանելի լույսին, ինֆրակարմիր, ռադիոհաճախականության ճառագայթումներին, ցածր հաճախականության ու ստատիկ էլեկտրական և մագնիսական դաշտերին) ներկայացվող հանրային առողջապահական նորմատիվների պահանջները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։