Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 7. Լիազոր մարմնի լիազորությունները և գործառույթները հանրային առողջապահության բնագավառում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Լիազոր մարմնի լիազորությունները և գործառույթները հանրային առողջապահության բնագավառում

1. Լիազոր մարմինը՝

1) ծրագրում և իրականացնում է միջոցառումներ, այդ թվում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող իր ենթակայության պետական կազմակերպությունների միջոցով՝ ուղղված հանրային առողջության ապահովմանը, հանրության (մարդու) առողջության ամրապնդմանը, հանրության (մարդու) առողջության պահպանման համար բարենպաստ շրջակա միջավայրի ստեղծմանը, հիվանդությունների կանխարգելմանը, վթարների, տարերային աղետների հետևանքների նվազեցմանն ու վերացմանը.

2) իր իրավասության շրջանակներում հաստատում և իրականացնում է ծրագրեր հանրային առողջապահության ոլորտում սույն օրենքով սահմանված կարգավորումների շրջանակներում՝ ուղղված հանրության (մարդու) առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանը և նվազեցմանը, առողջության համար բարենպաստ շրջակա միջավայրի ստեղծմանը, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանը, հանրային առողջապահության ոլորտում բնակչության իրազեկմանը, բժշկական ու հանրային առողջապահական գիտելիքների տարածմանը, առողջ ապրելակերպի քարոզչությանը.

3) հաստատում է հանրային առողջապահական նորմատիվներ, սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ.

4) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, արդարադատության նախարարության, արտաքին գործերի նախարարության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ներքին գործերի նախարարության, շրջակա միջավայրի նախարարության, պաշտպանության նախարարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մշակում և ընդունում է հանրային առողջապահության ոլորտում տեղեկատվության փոխանակման, շրջակա միջավայրի մշտադիտարկման, հիվանդությունների համաճարակաբանական դիտարկման, կանխարգելման, դրանց առաջացման և տարածման պատճառների և պայմանների բացահայտման, համատեղ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների, կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման, առողջության պահպանման վերաբերյալ համատեղ նորմատիվ իրավական ակտեր.

5) ապահովում է հանրային իրազեկումը, բժշկական ու հանրային առողջապահական գիտելիքների տարածումը և առողջ ապրելակերպի քարոզչությունը, այդ թվում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող իր ենթակայության պետական կազմակերպությունների միջոցով.

6) իրականացնում է սանիտարահամաճարակային հսկողության ենթակա արտադրանքի (ապրանքների) պետական գրանցումը՝ Եվրասիական տնտեսական միության մարմինների իրավական ակտերով սահմանված կարգով.

7) կազմակերպում և իրականացնում է համաճարակաբանական դիտարկում, հիվանդությունների կանխարգելում, այդ թվում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող իր ենթակայության պետական կազմակերպությունների միջոցով.

8) մշակում և պետական մարմիններ, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններ, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին է ներկայացնում հանրային առողջության ապահովման նպատակով անհրաժեշտ առաջարկություններ, այդ թվում՝ բնակչության սանիտարահամաճարակային կամ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող իր ենթակայության պետական կազմակերպությունների միջոցով.

9) իրականացնում է հիվանդությունների վարչական վիճակագրական հաշվառում, այդ թվում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող իր ենթակայության պետական կազմակերպությունների միջոցով.

10) սահմանում է Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետերի միջև կանոնավոր կապի ապահովման կարգը.

11) հաստատում է մարդու և կենդանիների համար ախտածնության 1-4-րդ խմբերի միկրոօրգանիզմների, հելմինթների և կենսաբանական ծագում ունեցող թույների ցանկը.

12) օրենքով սահմանված դեպքերում իրականացնում է այլ գործառույթներ և լիազորություններ:

2. Համաճարակաբանական դիտարկման, հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ապահովման համար Լիազոր մարմինը հանրային առողջապահական նորմատիվներով սահմանված հաշվառման և հաղորդման ենթակա հիվանդությունների, բռնկումների, համաճարակների, համավարակների կամ իրադարձությունների արձանագրման ժամանակ անձի համաձայնությամբ կարող է մուտք գործել հիվանդության օջախ և իրականացնել դեպքի կամ օջախի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն), կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող իր ենթակայության պետական կազմակերպությունների միջոցով:

3. Եթե անձը չի տվել իր համաձայնությունը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողությունների իրականացման համար, ապա դրանք իրականացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

4. Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կարող են ստեղծվել անկախ, հասարակական հիմունքներով աշխատող խորհրդատվական մարմիններ՝ փորձագիտական խմբեր, որոնց՝ ապացուցողական բժշկության հիման վրա ներկայացրած առաջարկությունները քննարկում է Լիազոր մարմինը որոշումներ կայացնելիս: Փորձագիտական խմբերի անհատական կազմը և աշխատակարգը հաստատում է Լիազոր մարմնի ղեկավարը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։