Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՄԱՃԱՐԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 28. Կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կիրառման առանձնահատկությունները կարանտին սահմանելու դեպքում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28. Կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կիրառման առանձնահատկությունները կարանտին սահմանելու դեպքում

1. Կարանտին սահմանելու դեպքում, հաշվի առնելով սույն գլխով սահմանված առանձնահատկությունները, կարող են կիրառվել սույն օրենքով սահմանված կանխարգելիչ և հակահամաճարակային հետևյալ միջոցառումները.

1) կարանտինային գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում.

2) «Պետական սահմանի մասին» օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված՝ պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում.

3) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ.

4) մեկուսացում կամ օբսերվացիա.

5) սույն գլխով սահմանված այլ միջոցառումներ և սահմանափակումներ:

2. Կարանտին սահմանելու մասին Կառավարության որոշմամբ (այսուհետ սույն գլխում՝ կարանտին սահմանելու մասին որոշում) կարող է սահմանվել մուտքի և ելքի հատուկ ռեժիմ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում: Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող են արգելվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքը Հայաստանի Հանրապետության տարածքից, ինչպես նաև սահմանվել Հայաստանի Հանրապետություն մուտքի հատուկ կանոններ:

3. Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց անմիջապես հետո կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված կարգով Տեսչական մարմինը պետական սահմանի անցման կետերում կարող է կիրառել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարանտինային և սանիտարահամաճարակային միջոցառումները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։