Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 20. Անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20. Անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները

1. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող են կիրառվել անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման հետևյալ սահմանափակումները.

1) տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում որոշակի տարածքի սահմաններում.

2) անհատական պաշտպանության միջոցների առկայություն ու կիրառություն և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանում.

3) բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս և տեղաշարժվելիս անձը հաստատող փաստաթղթի առկայություն.

4) անձնական օգտագործման մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցներում, կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում, մարդատար-տաքսի ավտոմոբիլներում, հանրային տրանսպորտում անհատական պաշտպանության միջոցների կիրառում և սանիտարահամաճարակային կանոնների պահպանում, ուղևորների քանակի սահմանափակում, ինչպես նաև սույն կետով սահմանված սահմանափակումների կիրառման նկատմամբ հսկողության նպատակով տրանսպորտային միջոցների զննում:

2. Սույն հոդվածով նախատեսված միջոցառումների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում և սահմանափակումների խախտման համար պատասխանատվության միջոցները կիրառում է Ոստիկանությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։