Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՎՐԱ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ (ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԻԳԻԵՆԱՆ)

Հոդված 35. Հանրային առողջության ապահովման պահանջները ջրամատակարարման և ջրօգտագործման բնագավառում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 35. Հանրային առողջության ապահովման պահանջները ջրամատակարարման և ջրօգտագործման բնագավառում

1. Խմելու, կենցաղային, տնտեսական կարիքների համար օգտագործվող ջրի, կենտրոնացված և ոչ կենտրոնացված ջրամատակարարման, լողանալու, սպորտով զբաղվելու և բնակչության հանգստի, բուժական նպատակներով օգտագործվող, ինչպես նաև բնակավայրերի սահմաններում գտնվող ջրամբարների ջրի որակը պետք է համապատասխանի հանրային առողջապահական նորմատիվներին:

2. Պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ջրամատակարարման համակարգերը շահագործողներն իրականացնում են ջրամատակարարման համակարգերի պահպանումը և բնակչության ապահովումը խմելու ջրով՝ հանրային առողջապահական նորմատիվներին համապատասխան:

3. Բնակչության ջրօգտագործման աղբյուրների աղտոտումը կանխարգելելու և վերացնելու նպատակով պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները սահմանում են սանիտարական պահպանման գոտիներ` հատուկ ռեժիմով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Խմելու, կենցաղային, տնտեսական կարիքների համար օգտագործվող, կենտրոնացված և ոչ կենտրոնացված ջրամատակարարման ջրաղբյուրների սանիտարական պահպանման գոտիների կազմակերպումը, շահագործումը և ռեժիմի ապահովումը պետք է համապատասխանեն հանրային առողջապահական նորմատիվներին:

4. Խմելու ջրի որակը հանրային առողջապահական նորմատիվներին չհամապատասխանելու դեպքում Տեսչական մարմնի որոշմամբ հիմնարկների, իրավաբանական և ֆիզիկական անձանց խմելու ջրի օգտագործումը ժամանակավոր դադարեցվում է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։